Ամենավատ ընտրությունը, որը կկատարի այս կազմը՝ առանց արտաքին միջամտության, սա ՍԴ-ի անկախության, հետագա ինքնուրույն գործունեության համար դա կլինի լավագույն լուծումը, քան արտաքին արտաքին միջամտության արդյունքում ընտրվի լավագույն թեկնածուն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին , լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը։

Լրագրողի դիտարկմանը, որ մի շարք իրավապաշտպաններ դժգոհ են Խունդկարյանի թեկնածության առաջադրումից եւ նշում են, թե տարբերություն չկա Հրայր Թովմասյանի եւ Երանդ Խունդկարյանի միջեւ՝ Հրայր Թովմասյանն արձագանքեց. «Պարոն Խունդկարյանի հետ մտերիմ հարաբերություններ ունենք։ Հանկարծ ձեր մտքով չանցնի, որ Խունդկարյանի հետ լարված հարաբերություններ են։ Ես իրավապաշտպաններին չեմ արձագանքում»։