ՀՀ Ազգային ժողովի արդեն նախկին պատգամավոր Արմեն Փամբուխչյանի մանդատը կստանա ցուցակում  հաջորդ համարը զբաղեցնող թեկնածուն` Գոռ Երանյանը:

Հիշեցնենք, որ Արմեն Փամբուխչյանը պատգամավորական մանդատից զրկվեց այսօր` իր դիմումին համաձայն: Նա տեղափոխվելու է գործադիր՝ զբաղեցնելով ԱԻ փոխնախարարի պաշտոնը: