ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանին պաշտոնից ազատելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Գրիշա Թամրազյանին ազատել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) փոխնախարար Գրիշա Թամրազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Նշվում է, որ հրաժարականի պատճառը կրթության չափորոշիչներն են, որոնք վերջին շրջանում բուռն քննարկումերի տեղի են տվել։