Ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը պատերազմ է հրահրում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Միաժամանակ, վերջին շրջանի ադրբեջանական ակտիվությունը ցույց է տալիս, որ պատերազմը ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլեւ անձամբ Նիկոլ Փաշինյանի դեմ։

Պատճառը պարզ է․ Ադրբեջանի ղեկավարությունը Հայաստանի պողոսներից շուտ է հասկացել, որ Նիկոլը գցող է, Նիկոլի ասած որեւէ խոսքը արժեք չունի, Նիկոլի հետ անհնար է որեւէ հարցում պայմանավորվել, ու հետեւաբար նրանց պետք է Հայաստանի այնպիսի ղեկավարություն, ում հետ կարելի է բանակցել։

Մի կողմից Հայաստանն է պահանջում Նիկոլի հրաժարականը, մյուս կողմից Ադրբեջանն է ուզում պարտադրել այդ հրաժարականը։ Նիկոլի ընտրությունն է․ ենթարկվի Հայաստանին եւ գնա խաղաղ, թե ընտրի Ադրբեջանի պատրադրանքը եւ գնա պատերազմի ու զոհերի միջոցով»։

Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ բացասաբար է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա վիճակը եւ կարծում է, որ դրանք իրականում դադարել են:

«Ես բացասական եմ գնահատում բանակցային գործընթացի ներկա վիճակը: Կարծում եմ՝ ադրբեջանցի ժողովուրդը լիովին համաձայն է ինձ հետ... Բանակցություններն իրականում չեն ընթանում»,- ասել է Ալիեւը:

Ադրբեջանի ղեկավարի կարծիքով՝ Հայաստանի ղեկավարությունը խախտել է բանակցային գործընթացի պայմանները։

Ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը պատերազմ է հրահրում։ Միաժամանակ, վերջին շրջանի ադրբեջանական ակտիվությունը ցույց է տալիս,...

Опубликовано Aghasi Yenokyan Четверг, 24 сентября 2020 г.