Արկանզասի բնակիչը, ով այցելել էր պետական պարկ, 9 կարատանոց ադամանդ է գտել` սկզբում կարծելով, որ այն ապակու կտոր է, փոխանցում է NYP-ն:

33-ամյա Քեվին Քինարդն ընկերների հետ ուսումնասիրում էր Diamond Crater State Park-ը: Նա նկատել էր փայլուն քարը: «Այն հետաքրքիր եւ փայլուն տեսք ուներ, այնպես որ ես դրեցի այն պայուսակիս մեջ եւ շարունակեցի որոնումները: Ես մտածեցի, որ դա կարող է պարզապես ապակու կտոր լինել»,- ասել է Քինարդը: Նա նույնիսկ չէր ցանկացել այն ստուգման համար տալ այգու աշխատակիցներին:

Պարզվել է, որ «ապակու կտորը» երկրորդ խոշորագույն ադամանդն է, որը հայտնաբերվել է այն բանից հետո, երբ 1972 թվականին ադամանդների խառնարանը պետական ​​զբոսայգի էր դարձել: «Ես անկեղծորեն հուզվեցի, երբ ինձ ասացին: Ես ամբողջովին ցնցված էի»,- ասել է Քինարդը 9.07 կարատ քաշով ադամանդի մասին: