Ռեստորանների եւ բարերի վրդովված սեփականատերերը ցույց են անցկացնում Մարսելում կորոնավիրուսի աճող դեպքերի ֆոնին Ֆրանսիայի կառավարության` բոլոր հասարակական վայրերը փակելու որոշման դեմ, հայտնում է AP- ն:

Ֆրանսիայի մեծությամբ երկրորդ քաղաքում բողոքի ցույցի մասնակիցները եւ տեղական պաշտոնյաները սպառնում են դատական ​​​​կարգով արգելափակել հրամանը: Նրանք պնդում են, որ Մարսելում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կայունանում է, եւ Փարիզի կենտրոնական կառավարությունն անարդարորեն առանձնացնում է Մարսելը` կիրառելով վիրուսի դեմ պայքարի ամենախիստ միջոցները:

Կառավարությունը պնդում է, որ Մարսելի հիվանդանոցները գերծանրաբեռնված են, եւ փակումը վիրուսի տարածումը կասեցնելու միակ միջոցն է:
Հինգշաբթի Ֆրանսիան հայտնել էր վարակման ավելի քան 16.000 նոր դեպքի մասին: