Սեպտեմբերի 25-ին ոստիկանության Բազումի բաժնում մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 24-ին մի տղամարդ բացահայտ հափշտակել է իր դրամապանակն ու բջջային հեռախոսը։

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների միջոցառումներով պարզվեց կասկածյալի ինքնությունը. Վանաձորի 44-ամյա բնակիչ էր։ Նույն օրը նա հրավիրվեց ոստիկանություն, խոստովանեց կատարածն ու հայտնեց, որ գողացված իրերն իր տանն են։

Գողոնի մի մասը հայտնաբերվել է։

Նախապատրաստվում են նյութեր: