Նորվեգիայի թագավոր Հարալդ V հայտնվել է Օսլոյի կլինիկայի թերապեւտիկ բաժանմունքում, հայտնում է թագավորական ընտանիքի մամուլի ծառայությունը:
83-ամյա միապետի ախտորոշման վերաբերյալ հստակ ոչինչ հայտնի չէ, եւ դա, հավանաբար, քաղաքական սխալ մեկնաբանությունների պատճառ է դարձել. տեղական լրատվամիջոցները շտապել են նրա մոտ կորոնավիրուսի առկայության կասկած հայտնաբերել:
Հարալդ V գահ է բարձրացել 1991 թվականին: Ֆորմալ առումով նա պետության ղեկավարն է եւ հիմնականում արարողակարգային գործառույթներ է կատարում: