Կորոնավիրուսը կարող է զգալի ֆինանսական վնաս պատճառել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդին: Այս մասին հայտարարել է միապետի անձնական դրամապանակի պահապան սըր Մայքլ Սթիվենսը, հայտնում է BBC-ն:

Այցելուների հոսքի կրճատումը Բուքինգհեմյան պալատ եւ Ուինձորի ամրոց կարող է հանգեցնել 35 միլիոն ֆունտ ստեռլինգի պակասորդի երեք տարվա ընթացքում:

Ընդ որում, թագավորական ընտանիքը մտադիր է համառորեն դիմանալ դժվարություններին եւ պետական ​​գանձարանից լրացուցիչ միջոցներ չխնդրել: «Մենք խնայողություններով եւ մեր սեփական ջանքերով կհաղթահարենք կորոնավիրուսի հետ կապված ֆինանսական դժվարությունները»,- ասել է նա:

Ապրիլին թագավորական բոլոր ծառաների աշխատավարձերը սառեցվել էին, թափուր աշխատատեղերը չէին լրացվում: