Արաբական Միացյալ Էմիրություններին Իսրայելի հետ խաղաղություն պետք չէ`՝ Իրանին հակազդելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄԷ արտաքին գործերի նախարար Անվար Գարգաշը, փոխանցում է AP-ն:

Իրանի` երեք տասնամյակ շարունակվող «ագրեսիվ քաղաքականությունը» տագնապ է առաջացրել արաբական շատ երկրների մոտ եւ ստիպել է նրանց «թարմ աչքով» նայել Իսրայելի հետ իրենց հարաբերություններին», ասել է նա:

«Միակ բանը, որ ուզում եմ ասել` որքան շատ են իսրայելացիները ռազմավարականորեն նայեն այս հարաբերություններին, այնքան շատ դռներ կբացվեն նրանց առջեւ»,- ասել է Գարգաշը:

Նա Իսրայելին կոչ է արել «ռազմավարականորեն կառուցել հարաբերությունները` մտածելով երկարաժամկետ, այլ ոչ թե կարճաժամկետ» հեռանկարկ մասն եւ ապացուցել, որ իսրայելական քաղաքական համակարգի պատճառով որոշում կայացնող անձինք ելնում են տակտիկական նկատառումներից:

Հետադարձ հայացք գցելով Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման ԱՄԷ-ի որոշմանը` Գարգաշն ասել է, որ կառավարությունը որոշել է, որ դա ռազմավարական առումով օգտակար է երկրի համար «եւ կամրապնդի ԱՄԷ-ի համաշխարհային ներկայությունը»:

Կառավարությունը նաեւ «շատ ճշգրիտ» կանխատեսել է արձագանքը` խանդավառությունը Եվրոպայում, երկեւ կուսակցություններին աջակցությունը Միացյալ Նահանգներում եւ աջակցությունը Ռուսաստանից եւ Չինաստանից, ինչպես նաեւ Աֆրիկայի եւ Ասիայի շատ այլ երկրներից, ասել է նա: Բայց արաբական աշխարհը եւ տարածաշրջանը շարունակում են բեւեռացված մնալ, ասել է Գարգաշը, չնայած «ես կցանկանայի ասել, որ մենք ոչ մի բարեկամ չենք կորցրել»:

Նա Իրանի արձագանքը «շատ տագնապալի» է համարել, իսկ Թուրքիայի դիրքորոշումը` «մաքուր երեսպաշտություն»` մեղադրելով Անկարային «նեղ տարածաշրջանային նկատառումներով պաղեստինցիների ծանր վիճակից օգտվել փորձելու մեջ»: Նա նշել է, որ անցյալ տարի 550 000 իսրայելցի է այցելել Թուրքիա, երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալը տարեկան մոտ 3 միլիարդ դոլար է, իսկ Թուրքիան տասնամյակներ շարունակ դեսպանատուն է ունեցել Իսրայելում:

Գարգաշը նշել է, որ ԱՄԷ-ն շարունակում է աջակցել երկու պետությունների ստեղծման որոշմանը եւ դադարեցնել իսրայելական օկուպացիան եւ քաղաքականապես համաձայն չէ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարության հետ: «Բայց մենք պետք է հաղորդակցության ուղիներ բացենք, քանի որ Իսրայելի հետ հաղորդակցվելու հնարավորություն չունենալու արաբական փորձն իրոք որեւէ արդյունք չի տվել»,- ասել է Գարգաշը: Նրա կարծիքով` Պարսից ծոցի երկու երկրների գործողությունները «նոր դինամիզմ են հաղորդում» իսրայելա-պաղեստինյան իրավիճակին: «Պաղեստինցիներն այժմ գոհ չեն, բայց կարծում եմ, որ նրանք օգուտները կտեսնեն միջնաժամկետ հեռանկարում»,- ասել է նա: