Սեուլը Փհենյանին կխնդրի շարունակել Հարավային Կորեայի կառավարության պաշտոնյայի սպանության հետաքննությունը, որը գնդակահարվել էր հյուսիսկորեացի զինվորականների կողմից այն բանից հետո, երբ նրան գտել էին վիճելի ծովային սահմանի մոտակայքում, հայտնում է AP-ն:

Սեուլը կարող է նաեւ համատեղ հետաքննություն պահանջել հարավում վրդովմունք առաջացրած սպանության վերաբերյալ:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ներողություն է խնդրել միջադեպի կապակցությամբ:

Այնուամենայնիվ, Հյուսիսային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի գրասենյակի կողմից հրապարակված հաղորդագրության մեջ հրաձգության մեղքը հիմնականում դրված է հարավկորեացի պաշտոնյայի վրա: Հաղորդվում է, որ նա հրաժարվել էր պատասխանել հարցերին եւ փորձել էր փախչել մինչ զինվորականների կրակ բացելը:

Հարավային Կորեայի պաշտոնյաները նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի նիստին եզրակացրել են, որ լրացուցիչ հետաքննություն է անհրաժեշտ, քանի որ միջադեպի` Հյուսիսի վարկածը տարբերվում էր Հարավային Կորեայի հետախուզության կողմից հավաքվածից:

«Մենք որոշեցինք խնդրել Հյուսիսին լրացուցիչ հետաքննություն անցկացնել, ինչպես նաեւ Հյուսիսի հետ համատեղ հետաքննություն պահանջել»,- նշվում է հայտարարության մեջ: Հարավը նաեւ «անհապաղ քայլեր կձեռնարկի երկրի արեւմտյան ափի մոտ գտնվող ջրերում հսկողության համակարգի հետագա ուժեղացման համար»` այսպիս դեպքերի կանխման նպատակով:

Շաբաթ օրը Հարավային Կորեայի առափնյա պահպանության ծառայությունը տասնյակ նավեր եւ հարյուրավոր սպաներ է ուղարկել` պաշտոնյայի մնացորդներն արևմտյան ծովային սահմանի ջրերում որոնելու համար: