Երեւանում օր օրի ավելանում են բնապահպանական խնդիրները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Դրանց մի մասը առաջանում են կառավարչական աշխատանքների թերի եւ ոչ գրագետ կազմակերպման, մյուս մասը՝ անգործության արդյունքում: Վտանգված է մեր եւ ապագա սերունդների առողջ եւ կանաչ քաղաք ունենալու իրավունքը: Միասնական պայքարի արդյունքում մենք կարող ենք եւ պետք է վերականգնենք մեր ժառանգած կանաչ միջավայրը: Մենք պահանջում ենք՝
Մայրաքաղաքի կանաչապատ տարածքների մշակման եւ խնամքի աշխատանքների պատշաճ կազմակերպում:
Վերջ տալ բնապահպանական խախտումներով ծառահատումների իրականացմանը:
Համավարակի տարածումը կանխելու նպատակով գործարկել աղբահանության հատուկ մեխանիզմներ՝ դիմակներով աղտոտված տարածքները մաքրելու համար:
Իրակացնել համակարգված աշխատանքներ՝ մայրաքաղաքի կենցաղային աղբով աղտոտվածության ցուցանիշը նվազեցման ուղղությամբ»:
Երևանում օր օրի ավելանում են բնապահպանական խնդիրները: Դրանց մի մասը առաջանում են կառավարչական աշխատանքների թերի և ոչ...
Опубликовано Վահագն Վարագյան Пятница, 25 сентября 2020 г.