Պենտագոնը մտադիր է առաջարկել ռազմածովային նավերի քանակը հասցնել 530-ի, հայտնում է Defense News-ը` վկայակոչելով Future Navy Force Study-ի հետազոտության փաստաթղթերը:

Ըստ աղբյուրի` ՌՈւ-ն դեպի ավելի թեթեւ ուժ է ձգտում` շատ ավելի մեծ թվով նավերով, սակայն ավելի քիչ ավիակիրներով եւ խոշոր վերջրային մարտական միավորներով: Փոխարենը, նավատորմը ավելի շատ փոքր վերջրային մարտական միավորներ կներառի` անօդաչու նավեր եւ նավակներ, ինչպես նաեւ` թիկունքային ապահովման ընդլայնված ուժեր:

Պաշտպանության նախարար Մարկ Էսփերի հրամանով երկու խումբ պետք է մշակի, թե ինչպիսի տեսք պետք է ունենա 480-534 նավից բաղկացած ապագա նավատորմը` հաշվի առնելով անձնակազմին եւ անօդաչու հարթակները:

Բոլոր թվերը ներկայացված են Պաշտպանության նախարարի աշխատակազմի կողմից անցկացված Future Navy Force Study հետազոտության համար նյութերի ապրիլյան նախագծից: Չնայած թիվը, հավանաբար, փոքր-ինչ կփոփոխվի Էսփերին ուղարկված վերջին առաջարկություններում, ապրիլին քննարկված պլաններն ուշագրավ են, քանի որ դրանք արտացոլում են այն, ինչը, հավանաբար, լուրջ առաջընթաց կլինի ՌԾՈՒ-ի ապագայում: