ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան էջում ցավակցական խոսք է ուղղել ուկրաինացիներին:

«Ուզում եմ անկեղծ ցավակցություններս հայտնել Ուկրաինայի եղբայրական ժողովրդին և ցավակցական խոսքով դիմել ավիաաղետի հետևանքով զոհված անձանց հարազատներին և մտերիմներին»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին ժամը 20:50-ին Կիեւ-Խարկով-Դովժանսկ մայրուղու մոտակայքում` Խարկովի մարզի Չուգուեւի ռազմական օդանավակայանի մոտ, վայրէջքին պատրաստվելիս ընկել եւ բռնկվել էր զորամասերից մեկի AN-26 ռազմական ինքնաթիռը:

Երկու մարդ ողջ էր մնացել եւ հոսպիտալացվել էր բժշկական հաստատություններ (նրանցից մեկը գտնվում էր ծանր վիճակում եւ մահացել է առավոտյան):

Թռիչքի անվտանգության մասնագետների նախնական գնահատականներով` օդանավի ձախ շարժիչում գտնվող ցուցիչներից մեկը խափանվել էր: Այսինքն` ոչ թե հենց շարժիչն է խափանվել, այլ` դրա ցուցիչներին մեկը: