Երեւանը հայտարարել է, որ չի պատրաստվում զինուժ տեղափոխել դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն տարածաշրջանում իրավիճակի լարվածության էսկալացիայի պատճառով:

«Այժմ չկա տեղափոխման անհրաժեշտություն, քանի որ Լեռնային Ղարաբաղի բանակը ձեռնարկում է համապատասխան միջոցներ: Մենք տեղյակ ենք, որ խոցվել է ադրբեջանական երկու տանկ, ինքնաթիռ, այսինքն՝ միջոցներ են ձեռնարկվում»,-ասել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը Գովորիտ Մոսկվա ռադիոկայանի եթերում:

Տողանյանը հավելել է, որ Հայաստանը պատրաստվել է ադրբեջանի կողմից ագրեսիային դեռեւս հուլիսին: Դեսպանը նաեւ նշել է, որ մարտական գործողություններն ընթանում են սահմանի ամբողջ երկայնքով:

«Մարտական գործողությունները սկսվել են Ադրբեջանի, Թուրքիայի ղեկավարության հայտարարություններից դեռեւս հուլիսին: Ամբողջ այս ընթացքում ընթացել են նախապատրաստական աշխատանքներ: Թուրքիայի եւ Ադրբեջանի այդ հռետորաբանությունն ակնհայտ էր, կատարվել են համատեղ զորավարժություններ: Վերջին օրերին տեղափոխվել են ահաբեկիչներ Սիրիայի, Իրաքի տարածքից: Այդ ամենը հանգեցրել է նրան, որ գիշերը սկսվել է Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ հրետակոծություն: Այնտեղ, ցավոք, արդեն կան զոհեր խաղաղ բնակչության շրջանում: Գիշերը սահմանի ողջ երկայնքով սկսվել են ռազմական գործողություններ: Ասվում է, որ այդ ամենը վաղուց էր պլանավորված, որպես միաժամանակ սկսվեն գործողությունները ամբողջ երկայնքով»: