Ադրբեջանի լայնածավալ սադրանքը նախապես ծրագրված էր, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերջերս Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ հայտարարությունները, Թուրքիայի հետ լայնածավալ համատեղ ռազմական զորավարժությունները, ինչպես նաեւ մոնիթորինգներ անցկացնելու մասին ԵԱՀԿ-ի առաջարկներից հրաժարումը հստակ մատնանշում են, որ այդ ագրեսիան նախապես ծրագրված է եւ իրենից ներկայացնում է լայնածավալ սադրանք ընդդեմ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության»,-նշել է Փաշինյանը թվիթերյան իր միկրոբլոգում: