Իրանի նախագահ Հասան Ռոհանին նախազգուշացրել է տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայության բացասական հետեւանքների մասին՝ հայտարարելով, որ տարածաշրջանի բոլոր երկրները պարտավոր են դուրս հանել ամերիկացի զինվորականներին, հաղորդում է PressTV-ն:

Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնի հետ Թեհրանում հանդիպման ժամանակ Ռոհանին նշել է, որ Իսլամական Հանրապետությունը միշտ հստակ արտահայտել է իր քաղաքական դիրքորոշումը կրոնական հարցերի շուրջ: «Մենք դիտարկում ենք տարածաշրջանում ԱՄՆ զինված ուժերի ներկայցությունն Իրաքում, Աֆղանստանում կամ Պարսից ծոցի հարավային ծովափնյա պետություններում որպես տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վնաս հասցնող երեւույթ»,-հայտարարել է Իրանի նախագահը:

Շեշտելով, որ յուրաքանչյուր երկրում, որտեղ Միացյալ նահանգերը տեղակայել են իրենց զինված ուժերը, անհրաժեշտ է հեռացնել ամերիկյան զորքերն այդ տարածաշրջանից՝ Ռոհանին որպես «դրական քայլ» է գնահատել օրինագիծը, որը հաստատել են իրաքցի օրենսդիրները, որով եւ պահանջում են ամերիկյան զորքերին դուրս գալ երկրից: