Մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը լիովին վերահսկում է իրավիճակը, իրականացնում է զինված ուժերի լիարժեք ու ամբողջական կառավարում եւ բոլոր այն զինատեսակները, որոնք նպատակահարմար կգտնվեն տվյալ մարտական իրավիճակում կիրառվելու, կկիրառվեն վստահաբար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, Ադրբեջանի կողմից այս գործողությունները վաղաժամ պլանավորված են եղել. «Գործողություններից բացի ադրբեջանական պաշտոնական լրահոսում հայտնվեցին հայտարարություններ, թե իբր հայկական կողմը կատարել է սադրանք՝, իրենք էլ իբր պատասխանում են մեզ: Բայց մեր մասնագետների կողմից ներկայացվեցին փաստեր, սկսած օրեր առաջ արդբեջանական լրահոսում երեւացող տարատեսակ պլանավորված գործողությունների վերաբերյալ, Թուրքիայի եւ Ադրբեջանի օդային հաղորդակցության վերաբերյալ, ինչու չէ, այսօր առավոտյան գործողություններից րոպեներ անց ադրբեջանական  եւ թուրքական լրատվամիջոցների ինտեսնիվ աշխատանքը բուն մարտական գործողությունների շրջանից:

Դրանից հետո Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրությունն այն մասին, որ իրենք իբր  մեր գործողություններից հետո անցնցում են լայնամասշտաբ հյակահարձակողական օպերացիայի: Այս ամենը գալիս են ապացուցելու, որ Ադրբեջանն այս ամենը պլանավորել էր մանրակրկիտ: Հնարավոր  չէ մեկ ժամում հակահարձակման օպերացիա պլանավորել: Հնարավոր չէ լրագրողին մեկ րոպեում հասնել առաջնագիծ: Այդ ապացույցները բազաւմ են: Մեր գործընկերները միջազգային հարթակներում, միջազգային կառույցներում աշխատող գործընկերները աշխատում են, այդ փաստերը կհավաքենք, ամբողջական կներկայացնենք, թե ինչպես է Ադրբեջանը այս ամենը սկսել»,-ասաց նա: