Հայաստանն ու Արցախը վստահորեն կգործեն Արցախի հանրապետության բնակիչների անվտանգությունն ապահովելու հարցում, եւ համարժեք ռազմական ու քաղաքական պատասխան կտան Ադրբեջանի ագրեսիային, հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրում է ողջ պատասխանատվությունը Արցախի դեմ լայնածավալ ագրեսիայի համար: Նա հայտնել է, որ վաղ առավոտից Հայաստանի ԱԳՆ-ն գտնվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հետ մշտական կապի մեջ, ինչպես նաեւ անցկացվում են հեռախոսազրույցներ տարբեր երկրների գործընկերների, մասնավորապես, ՌԴ, Վրաստանի եւ Լիտվայի ԱԳ նախարարների հետ: Ամբողջ դիվանագիտական կորպուսն աշխատում է արտակարգ դրության ռեժիմում: «Մեր գործընկերները երկկողմանի եւ բազմակողմանի ձեւաչափերով իրազեկվել են Ադրբեջանի ագրեսիայի մասին»,-նշել է նա: