Թալիշի, Մարտակերտի, Մատաղիսի մի շարք տեղերում, եւ Հադրութում, որտեղ որ հրետակոծություն կա, մարդկանց տարհանել են: Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը:

«Հադրութի շրջկենտրոնն են հրետակոծել, հրետակոծել են Թալիշ, Մարտակերտ, Մարտունի, ամեն ինչ արվում է, որ քաղաքացիական ժողովուրդը չտուժեն»,-ասաց նա:
Լրագրողի հարցին, թե արդյոք հայկական կողմն ունի դիրքերի կորուստ, Բաբայանն ասաց, որ ունենք 4-5 դիրքի կորուստ:

«Մեր կողմից մի 4-5 դիրքի կորուստ կա թեթեւակի, բնակավայր չենք կորցրել: Ամեն ինչ լավ է լինելու: Կոչ եմ անում մեր ժողովրդին հանգստություն եւ օպերատիվ մոբիլիզացիա, որ թույլ չտանք տարածվի այս պատերազմը, կարճ, շուտ կազմակերպված հաղթենք»,-ասաց նա: