ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հանդես են եկել հայտարարությամբ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ:

«Համանախագահները մտահոգությամբ հետեւում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքում լայնածավալ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններին: Մենք խստորեն դատապարտում ենք ուժի գործադրումն ու ցավում մարդկային անիմաստ զոհերի համար, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Համանախագահները կոչ են անում կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողոթյունները եւ վերսկսել բանակցությունները հակամարտության կայուն լուծումը գտնելու համար:

Համանախագահները կոչ են անում կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները տեղում իրավիճակը կայունացնելու համար եւ կրկին հայտարարում, որ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում բանակցություններին այլընտրանք չկա»,-նշված է հայտարարության մեջ: