Լեհաստանի ԱԳՆ-ը խորապես մտահոգված է «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում զինված բախումների մասին լուրերով»: «Մենք կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները, դեէսկալացիան եւ վերսկսել խաղաղ բանակցությունները, հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- ասվում է Twitter-ում Լեհաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:

Իր հերթին, արտաքին գործերի նախարար Զբիգնեւ Ռաուն Twitter-ում գրել է. «Հայաստանի եւ Ադրբեջանի համար միակ ողջամիտ ուղին կրակի, դեէսկալացիայի դադարեցումն է եւ բանակցությունները»: