ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ եւ ԱԳ նախարար Էդի Ռաման կոչ է արել անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում:

«Ես կոչ եմ անում բոլոր մասնակիցներին անհապաղ վերադառնալ հրադադարի ռեժիմին, քանի դեռ այդ հակամարտության մեջ զոհերի թիվը չի ավելացել»,-ասվում է Ռամայի հայտարարության մեջ:

Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ դեսպան Անջեյ Կասպշիկի անձնական ներկայացուցիչը սերտ կապ է պահպանում կողմերի հետ: Նա լիարժեք աջակցություն է հայտնել իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերին եւ կրկնել, որ հակամարտության խաղաղ կարգավորման համար բանակցություններն այլընտրանք չունեն: Նա ընդգծել է, որ սատարում է առանց նախապայմանների առարկայական բանակցությունները վերսկսելու ուղղությամբ համանախագահների ջանքերը:

ԵԱՀԿ գործող նախագահը նաեւ ցավակցել է բռնության հետեւանքով զոհվածների ընտանիքներին: