Թեհրանը կոչ է անում Երեւանին եւ Բաքվին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ սկսել բանակցային գործընթացը: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Թեհրանը զսպվածության կոչ է արել կողմերին, ինչպես նաեւ հորդորել է անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու սկսել բանակցությունները երկու կողմերի միջեւ»,-դիվանագետին մեջբերում է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Նա նաեւ նշել է, որ Իրանը մտահոգված է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ զինված բախումների կապակցությամբ եւ ուշադրությամբ հետեւում է իրադարձություններին: Դիվանագետի խոսքով՝ Իրանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ Իրանը պատրաստ է օգտագործել իր բոլոր հնարավորությունները հրադադար հաստատելու եւ կողմերի միջեւ երկխոսություն սկսելու նպատակով: