Պաշտպանության նախարարության հրամանով ՊՆ ենթակայության տակ գտնվող ՀՅ Դաշնակցության կամավորական 1-ին վաշտը  մեկնում է Արցախ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանը։ Վերջինս նշեց, որ կամավորները քիչ հետո Երևանից կմեկնեն Արցախ՝ կատարելու իրենց առջև դրված պարտականությունները։ Նշենք, որ այս պահին Երևանի Հանրապետության 30 հասցեում գտնվող ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում շարունակվում է կամավորների հավաքագրումը:

Ավելի վաղ ՀՅԴ անդամ,  Շուշիի առանձնակի գումարտակի շտաբի նախկին պետ, գնդապետ Արտաշես Մխիթարյանը հայտարարել էր, որ Ապրիլյան պատերազմից հետո ձեւավորված Կամավորական շարժման հարյուրավոր անդամներ պատրաստ են հարկ եղած դեպքում կրկին մեկնել առաջնագիծ կանգնելու մեր զինվորի, սպայի կողքին։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում են ձեռնարկել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ՝ շփման գծի ողջ երկայնքով։ Ադրբեջանական բանակի ռազմական հարձակումը ուղեկցվել է հրետանակոծություններով և օդային հարվածներով, այդ թվում՝ քաղաքացիական օբյեկտների և խաղաղ բնակչության ուղղությամբ։

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք:

Վարչապետ Նիկոշ Փաշինյանը կոչ է արել զորքերին կցագրված անձնակազմերին ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ: