Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբերի ղեկավար՝ այսօր նամակներ եմ ուղարկել ՉԺՀ Ժողովրդական Ներկայացուցիչների համաչինական ժողովի Չինաստան-Հայաստան բարեկամական ղեկավար Չժան Եսուին եւ Վրաստանի Խորհրդարանի նախագահի տեղակալ, Վրաստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկիին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ լենա Նազարյանը:

Նա, մասնվորապես, գրել է. «Տեղեկացրել եմ, որ 2020թ սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերը սկսել են օդային և հրթիռային հարձակում Լեռանային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրերը եւ բնակիչներին, ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Սա 2020թ-ի հուլիսի ՀՀ հյուսիսարևելյան սահմանի նկատմամբ ռազմական ագրեսիայի շարունակությունն է, որի ընթացքում Ադրբեջանի իշխանությունները սպառնացել էին հրթիռակոծել Մեծամորի ԱԷԿ-ը՝ Երևանի մերձակայքում, Հայաստանում:

Ավելին, Ադրբեջանի ղեկավարության վերջին ագրեսիվ ռազմատենչ հայտարարությունները, Թուրքիայի Հանրապետության հետ լայնածավալ համատեղ զորավարժությունները հստակ ցույց են տալիս, որ այդ ագրեսիան նախօրոք պլանավորված և կանխամտածված սադրանք է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ:

Լեռնային Ղարաբաղի դեմ այսօրվա ագրեսիայով Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց տվեց միջազգային իրավունքի բոլոր նորմերի անտեսումը և ևս մեկ անգամ ապացուցեց, որ բանակցային գործընթացում երբևէ բարի կամքով չի գործել։

Ցավոք, Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանը հաստատել է խաղաղ բնակչության շրջանում զոհերի, այդ թվում`մոր և երեխայի կորուստները:

Կոչ եմ արել մեր գործընկերներին դատապարտել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչների անխնա գնդակոծությունները և սպանությունները: