ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում լայնածավալ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով: Այդ մասին ասվում է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայի հայտարարության մեջ:

«Կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները, որոնք արդեն հանգեցրել են զոհերի քաղաքացիական բնակչության շրջանում: Այդ հակամարտությունը չունի ռազմական լուծում: Կողմերը պետք է վերսկսեն խաղաղ կարգավորման մասին բանակցությունները: ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին»: