Հունասնանն առանձնակի մտահոգությամբ հետեւում է ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության էսկալացիային, որն արդեն հանգեցրել է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի:

«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն, անհապաղ դադարեցնել մարտական գործողություններն ու վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների սեղանի շուրջ:

Վեճերի՝ միջազգային իրավունքին համապատասխան խաղաղ կարգավորումը տարածաշրջանային անվտանգության եւ կայունության միակ ճանապարհն է: Մենք ակնկալում ենք, որ շահագրգիռ կողմերի, ինչպես նաեւ երրորդ կողմերի բոլոր գործողություններն ու հայտարարությունները կուղեկցվեն այդ տրամաբանությամբ եւ կխուսափեն լարվածության էսկալացիայից»,-ասվում է Հունաստանի ԱԳՆ հայտարարության մեջ: