Մոսկվայում Հայաստանի դեսպանատունը մայրաքաղաքի իշխանությունների հետ համատեղ կձեռնարկի քայլեր Լեռնային Ղարաբաղում սրված իրավիճակի կապակցությամբ սադրանքներից խուսափելու համար, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

Նրա խոսքով՝ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ շատ վտանգավոր: «Լեռնային Ղարաբաղի տարածքում հայտարարվել է ռազմական դրություն, այժմ ընթանում են մարտեր,-նշել է նա:-Իրավիճակի մասին ինչ-որ բան ասելը դժվար է, սակայն մենք կոչ ենք անում մեր հայրենակիցներին պահպանել հանգստություն, չմիանալ որեւէ գործողություններին, հավաքներին եւ հետեւել ռուսական օրենսդրության պահանջներին»:

«Հույս ունենք, որ Մոսկվայի իշխանությունների հետ համատեղ մեզ կհաջողվի խուսափել սադրանքներից,-ընդգծել է Տողանյանը:-Առնվազն դրան է ուղղված մեր աշխատանքը»: