Ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն համերաշխություն է հայտնել հայ բարեկամներին՝ կապված Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետ:
«Համերաշխություն եմ հայտնում մեր հայ բարեկամներին, ովքեր կրկին Ադրբեջանի հարձակումների զոհ դարձան: Այս տարածաշրջանում իրավիճակը պետք է մտահոգություն առաջացնի եւ մոբիլիզացնի միջազգային հանրությունը: Ես սգում եմ զոհերի համար»,- գրել է նա Facebook-ում: