ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզել Բորելը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ զրույցում շեշտել է կրակի անհապաղ դադարեցման կարեւորությունը։

«Զրուցել եմ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եւ շեշտել կրակի անհապաղ դադարեցման կարեւորությունը։ Հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Առաջ ընթանալու միակ ճանապարհը բանակցությունների սեղանին առանց նախապայմանների վերադարձն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախագահությամբ»,- նշել է նա «Թվիթերում»։