ԱԺ-ում հավաքված ճառ ասողներ, գնացե՜ք, կատարեք ձե՜ր պարտականությունը, ու ապահովեք մեր հաղթանակը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հնարավոր պարտության դեպքում պայմանավորվածությունների մասին հիմար ճառերը ձեզ պահե՜ք։

Մեր տղերքն են սահմանին։ Իմ եղբայրը, մյուսի զավակը, երրորդի թոռը։ Մենք միասնական ենք, բայց խնդրում եմ ճառերը, էն էլ՝ անկապ, հետո։

Հ.Գ. Թվիթերի մասին չմոռանաք։ Տեղեկատվական պատերազմն էլ է սաստկանում։

ԱԺ-ում հավաքված ճառ ասողներ, գնացե՜ք, կատարեք ձե՜ր պարտականությունը, ու ապահովեք մեր հաղթանակը։ Հնարավոր պարտության...

Опубликовано Arpine Hovhannisyan Воскресенье, 27 сентября 2020 г.