Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին հեռախոսային բանակցություններ է վարել Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի եւ Զոհրաբ Մնացականյանի հետ: Այս մասին կիրակի օրը հայտնում է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Բանակցությունների ընթացքում «Իրանի արտգործնախարարը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ, ինչպես նաեւ կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ բանակցային գործընթաց  սկսել միջազգային իրավունքի շրջանակներում»:

Բացի այդ, «Զարիֆը հայտարարել է, որ իրանական կողմը պատրաստ է օգտագործել իր բոլոր հնարավորությունները` հրադադարի ռեժիմին հասնելու, երկխոսություն սկսելու եւ խաղաղություն եւ կայունություն հաստատելու համար»: