Կիրակի Հունաստանը հայտարարել է COVID-19-ի հետեւանքով առաջին միգրանտի մահվան մասին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին:

Համավարակի զոհն էր 61-ամյա աֆղանցին՝ երկու երեխաների հայրը, որն ապրում էր Աթենքի դեպի հյուսիս՝ Մալակաս գյուղում:

Նշվում է, որ նա մահացել է հիվանդանոցում, եւ այժմ իշխանությունները պարզում են նրա շփման շրջանակը:

Մալակասի ճամբարում սեպտեմբերի 7-ից հայտարարվել է կարանտին: Այնտեղ բնակվում է շուրջ 3000 միգրանտ: