Միշտ ագրեսիվ գործողություններն իրականացվել են Ադրբեջանի կողմից եւ այս անգամ եւս համզված ենք, որ հաղթանակը մերն է լինելու: Այս մասին Տեղեկատվական շտաբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ԱԳՆ Մասիս Մայիլյանը:

«Մենք այսօրվա մեջ ակտիվ աշխատանքներ ենք տարել տարբեր միջազգային կառույցների հետ, իրազեկել ենք իրավիճակի մասին, որ մեր արտերկրայ գործընկերներն իմանան, թե ով է նախաձեռնել այս ագրեսիան եւ պատահակն չէ, որ մի շարք հայտարարություններ հնչեցին, եւ այս գործընթացը շարունակվում է, մի շարք կառույցներ ուղղակի մեղադրում են Ադրբեջանին այս ագրեսիայի համար եւ աջակցություն են հայտնում Արցախին: Ընդհանրապես միջազգային արձագանքը եղել է շատ բուռն, բոլոր միջազգային հեղինակավոր կառույցները արձագանքել են իրավիճակին, սկսած ՄԱԿ-ից, ԵԱՀԿ-ից, Եվրոպայի խորհրդից, ՆԱՏՕ-ն է հայտարարություն ընդունել  եւ հիմնական մեսիջն այն է, որ պետք է կասեցնել պատերազմական գործողությունները, վերադառնալ բանակցությունների եւ խաղաղ ճանապարհո լուծել հարցը: Այս  հայտարարությունների մեջ նշված է, որ հակամարտությունը  չունի ռազմական լուծում եւ պետք է լուծվի խաղաղ ճանապարհով»,-ասաց Մայիլյանը:

Արցախի ԱԳ նախարարի խոսքով` բոլոր երկրների արձագանքը եղել է խաղաղասիրական, միայ  Թուրքիայի արձագանքն է եղել ագրեսիվ եւ միակողմանի` Ադրբեջանի օգտին:

«Մենք համարում ենք, որ Թուրքիայի ներգրավվածությունը այս ամենի մեջ շատ վտանգավոր տարրեր է պարունակում: Եւ կան կոչեր, որ միջազգային հանրությունը ոչ միայն Ադրբեջանին պետք է զսպի, նաեւ Թուրքիային պետք է հեռու պահել այս գործընթացներից, որովհետեւ այն էականորեն կարող է փոխել աշխարհաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում»,-ասաց նա: