Ամերիկացի կոնգրեսական Դեւիդ Չիչիլինեն Թուրքիային դատապարտել է Ադրբեջանին Արցախի վրա հարձակվելուն օժանդակելու եւ դրդելու պատճառով։

«Ադրբեջանի Զինված ուժերը Լեռնային Ղարաբաղում շփման գծի ամբողջ երկայնքով  խաղաղ բնակավայրերի ու բնակիչների, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտի վրա հարվածներ է հասցրել «օդ-երկիր» դասի հրթիռներով։ Սա Հայաստանի հյուսիսային սահմանի դեմ ռազմական ագրեսիայի շարունակությունն է, որը սկսվեց 2020 թվականի հուլիսին, երբ Ադրբեջանի իշխանությունները սպառնացել էին հարվածել Երեւանից ոչ հեռու գտնվող Մեծամորի ատոմային էլեկտրակայանին։ Վերջին հարձակումը եւս մեկ անգամ վկայում է Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի աղաղակող խախտման մասին։

Թուրքիայի նախագահի եւ պաշտպանության նախարարի վերջին գործողությունները, որոնք ադրբեջանցի զինվորներին նահատակներ էին անվանել, աջակցության մասին հայտարարությունները, որն Անկարան կարող է ցուցաբերել, ինչպես նաեւ Հայաստանի նախազգուշացումները՝ «կրակի հետ չխալու» մասին, մտահոգություն են առաջացնում»,- ասել է Չիչիլինեն։

«Ես վճռականորեն դատապարտում եմ հայերի դեմ Ադրբեջանի ագրեսիան եւ Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների բազմիցս կրկնվող էսկալացիան»,- նշված է կոնգրեսականի հայտարարության մեջ։