Ես վճռականորեն դատապարտում եմ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը, ագրեսիայի եւս մեկ ակտ, որին աջակցում է Թուրքիան։ Այս մասին իր թվիթերյան էջում նշել է ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսը։

«Թրամփի վարչակազմը պետք է դադարեցնի Ադրբեջանին անվտանգության ոլորտում օգնության ցուցաբերումը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով սկսի հրադադարի շուրջ բանակցությունները»,- նշել է նա։