Աևրցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրառում է արել՝ նշելով, որ հանդիպել է կամավորական խմբերից մեկի տղաներին:

Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի ՛ հայրենակիցներ

Այսօր վաղ առավոտյան Արցախի ազատամարտիկների միությունում հանդիպեցի տղաներին:

Նրանք մեկն են մեր հարյուրավոր կամավորական այն խմբերից, որոնք երեկվանից մեկնում են առաջնագիծ հայրենիքի պաշտպաններին թիկունք կանգնելու համար:

Սա է մեր ժողովրդի անպարտ լինելու ֆենոմենը:

Հաղթանակն անկասկած մերն է լինելու:

Փա՛ռք հայ ժողովրդին:

Կեցցե՛ մեր ազատ հայրենիքը, որտեղ հազարամյակներ ի վեր պետք է արարեն մեր սերունդները: