Դուբայը հայտարարել է գիշերային կյանքի նոր սահմանափակումների մասին` կորոնավիրուսով վարակման դեպքերի աճող ալիքը զսպելու համար, հաղորդում է AP-ն:

Դուբայի տուրիստական իշխանությունները բոլոր բարերին եւ ռեստորաններին կոչ են արել գիշերը ժամը 1-ից դադարեցնել սպասարկումը եւ «ժամանցային միջոցառումները»: Իշխանությունները ռեստորաններին եւ բարերին կոչ են արել հետեւել հակավիրուսային արձանագրություններին կամ հսկայական տուգանքներ վճարել:

Համավարակի բռնկումից ի վեր Արաբական Միացյալ Էմիրությունները հայտնել են ավելի քան 90600 վարակման դեպքի մասին, այդ թվում` մահվան ավելի քան 400 դեպքի: Վարակների նոր տեմպերն այժմ բարձունքների են հասնում, որոնք վերջին անգամ գրանցվել էին չորս ամիս առաջ: