Ռուսաստանի տնտեսության վերականգնման համազգային ծրագրի արժեքը հասնում է 6,4 տրիլիոն ռուբլու, գրում է «Կոմերսանտ»-ը:

Օրինակ, առաջարկվում է պանդեմիայի հետեւանքով առաջացած ճգնաժամից տուժած ոլորտներն օգտագործել որպես հիմք՝ տնտեսական աճի համար. օրինակ՝ թեթեւ արդյունաբերության արտադրանքի ներմուծման անկումն ու ներքին տուրիզմի փակումը ծրագրվում է օգտագործել այդ ոլորտների համակարգային զարգացման համար ՌԴ ներսում:

Բացի այդ, ֆինանսավորման փոխարեն նշվում է սուբսիդավորումը, առավելապես վարկային տոկոսադրույքների եւ պետական երաշխիքների տեսքով:

Պարբերականը կանխատեսում է, որ 2020 թվականին ծրագրի իրականացումը ժամանակավորապես կմեծացնի ինչպես իշխանությունների հետ աշխատող բիզնես հանրությունում, այնպես էլ պետական ապարատի ներսում կոնֆլիկտները:  

Առաջին փուլը, որն արդեն իրականացվել է, ենթադրում է 2020 թվականի երկրորդ եռամսյակում ՀՆԱ անկում, վերականգնում մինչճգնաժամային շրջանառությունը վերամշակման, մանրածախ առեւտրի, ծառայությունների ոլորտներում:

Երկրորդ փուլում (2020 թվականի հոկտեմբերից 2021 թվականի հունիս) ծրագրվում է կայունացում եւ գործազրկության նվազեցում, բնակչության իրական եկամուտների վերադարձ:

Երրորդ փուլում ենթադրվում է, որ ՀՆԱ-ն կաճի առնվազն 3 տոկոսով, իսկ գործազրկությունը կնվազի մինչեւ 5 տոկոս, տնտեսվարողների եկամուտների կցուցաբերեն կայուն աճ: