Հակառակ ադրբեջանական կողմի տարածող ակտիվ ապատեղեկատվությանը, նշեմ, որ առաջնագծում թշնամին ոչ մի հաջողություն չունի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Հակառակ ադրբեջանական կողմի տարածող ակտիվ ապատեղեկատվությանը, նշեմ, որ առաջնագծում թշնամին ոչ մի հաջողություն չունի: Թուրքական եւ ահաբեկչական տարբեր խմբավորումներից կազմված ադրբեջանական զորքն ամենուրեք հանդիպում է Պաշտպանության բանակի կոշտ ու կործանիչ հարվածներին»,- գրել է նա։