Այսօրվանից Հայաստանի քաղաքացիները կրկին կարող են մուտք գործել Ուկրաինա առանց սահմանափակման։ Այս մասին հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը:

Հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Պայմանը՝ COVID-19-ը ծածկող ապահովագրության առկայությունն է (բացառությամբ մշտական բնակության թույլտվություն ունեցողների համար)։

Մինչև հոկտեմբերի 2-ը Հայաստանից ժամանող ուղևորները կարիք չունեն մեկուսանալու կամ COVID-19-ի թեստավորում անցնելու, քանի որ ՀՀ-ն գտնվում է այսպես կոչված "կանաչ գոտում"։ Ուկրաինայի առողջապահության նախարարությունը յուրաքանչյուր ուրբաթ վերանայում է երկրների ցուցակը կախված համավարակի տարածվածության աստիճանից (կանաչ և կարմիր գոտիներ)։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Այսօրվանից Հայաստանի քաղաքացիները կրկին կարող են մուտք գործել Ուկրաինա առանց սահմանափակման։ Պայմանը՝...

Опубликовано Ուկրաինայում Հայաստանի դեսպանություն Посольство Вірменії в Україні Понедельник, 28 сентября 2020 г.