ԱԺ պատգամավորներն այսօր արտահերթ նիստի ժամանակ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Արցախում Հայրենիքի համար զոհվածների հիշատակին:

Տվյալ առաջարկով պատգամավորներին դիմեց ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը:

Հիշեցնենք, որ կիրակի՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի Զինուժը՝ կոպտորեն խախտելով միջազգային հումանիտար իրավունքի գործող նորմերն ու հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, կիրառելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, հարձակվել է շփման գծի ամբողջ երկայնքի ուղղությամբ՝ թիրախավորելով Պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու Արցախի խաղաղ բնակավայրերը: