Թուրքիան եւ Իսրայելը պատերազմի ընթացքում Ադրբեջանին անընդհատ սպառազինություններ են մատակարարում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մատակարարման միակ ճանապարհը անցնում է Վրաստանի օդային տարածքով:

Հայաստանը պարտավոր է օգտագործել դիվանագիտական բոլոր հնարավորությունները, այդ թռիչքներն արգելելու:

Դա կարող է լինել`

1. Արգելքի պահանջով Վրաստանին անմիջապես դիմելով:

Հակառակ դեպքում մենք դա կդիտարկենք որպես թշնամական գործողություն,

2. ՄԱԿ անվտանգության խորհրդի միջոցով

Ու պետք էր սրա մասին մտածել ՌԴ ու Սուդանի եւ Հս. Կորեայի հետ քվեարկումներից առաջ»:

ԿԱՐԵվՈՐ Թուրքիան և Իսրաելը պատերազմի ընթացքում Ադրբեջանին անընդհտ սպառազինություններ են մատակարարում: Մատակարարման...

Опубликовано Hakob Tshagharyan Понедельник, 28 сентября 2020 г.