Սա ձեր պատերազմը չէ, պարզապես նայեք ադրբեջանական բանակի զոհված զինվորների ցուցակը, որն արդեն հայտնվել է սոցցանցում, եւ կհասկանաք, որ հիմնականում զոհ են դարձել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Նա դիմեց թալիշներին, լեզգիններին, թաթերին, ավարներին եւ ազգային փոքրամասնությունների այլ ներկայացուցիչների:     

«Ինքներդ ձեզ հարց ուղղեք՝  ինչո՞ւ է ալիեւյան ֆաշիստական ռեժիմը հենց ձեզ ուղարկում առաջնագիծ: Թույլ մի տվեք, որպեսզի ադրբեջանական եւ թուրքական ֆաշիզմն օգտագործի ձեր եւ ձեր երեխաների կյանքն իր մարդակեր քաղաքականության համար: Փախցրե՛ք ձեր երեխաներին, պահե՛ք, դուրս հանե՛ք Ադրբեջանից, սաբոտաժ արեք ալիեւյան հանցավոր  վարչակազմի բոլոր հրահանգները»,-ասաց Աբովյանը: