ՌԴ Պետդուման կարող է հանդես գալ հայտարարությամբ՝ կապված Արցախում իրավիճակի սրման հետ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:

«Այո, ծրագրվում է»,-ասել է նա: Նրա խոսքով՝ տեքստը կարող է պատրաստ լինել վաղը կամ մյուս օրը:

Իր հերթին,  կոմիտեի ղեկավարի տեղակալ Վիկտոր Վոդոլացկին հայտնել է, որ խոսքը Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարաններին ուղղված հայտարարությունների մասին է, եւ օրվա վերջում որոշում կընդունվի:

«Ընդհանուր առմամբ, կոչ կարվի դադարեցնել ռազմական գործողությունները, նստել բանակցային սեղանի շուրջ, այդ թվում՝ ռուսական կողմի մասնակցությամբ: Մենք՝ խորհրդարանականներս, մեր կողմից պատրաստ ենք այդ ալգորիթմը մշակել պրոֆիլային կոմիտեների հետ»,-հավելել է նա:  

Վոդոլացկին հավելել է, որ Ռուսաստանը բարդրացիական հարաբերություններ է պահպանում եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի հետ: