Եթե նման միտումը պահպանվի, ապա Գերմանիայում կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի թիվը կարող է հասնել 19 200-ի: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է Reuters-ը:

Ռոբերտ Կոխի ինստիտուտի  տվյալներով՝ երկուշաբթի Գերմանիայում գրանցվել է վարակման 1192 նոր դեպք:

«Մենք պետք է արագ լոկալացնենք վարակը: Մենք պետք է առաջնահերթություններ սահմանենք, այսինքն՝ աջակցենք տնտեսությանը, բաց պահենք դպրոցներն ու մանկապարտեզները»,-ասել է Մերկելը: