Այսօր Սահմանադրական դատարանում տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի փոխնախագահի ընտրության նպատակով հրավիրված աշխատակարգային նիստը: Այս մասին տեղեկացնում է Սահմանադրական դատարանը։

Նիստի մեկնարկին Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող պարոն Ա. Խաչատրյանի առաջարկի հիման վրա ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են այս օրերին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում զոհված մեր հայրենակիցների հիշատակը:

Նշված նիստում Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնի համար առաջադրում կամ ինքնաառաջադրում չի կատարվել, որի արդյունքում էլ ընտրություն տեղի չի ունեցել:

Սահմանադրական դատարանի նախագահի և փոխնախագահի հաջորդ ընտրությունը տեղի կունենա օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: