Բելառուսը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության կտրուկ էսկալացիայով եւ սպառազինության ծանր տեսակների ու ավիացիայի կիրառմամբ ռազմական ակտիվ գործողություներով։

«Ոչ միայն կոչ ենք անում, այլեւ մեզ համար կարեւոր երկու գործընկերներ Ադրբեջանին եւ Հայաստանին անկեղծորեն խնդրում ենք ռազմական գործողությունները դադարեցնել, հրաժարվել զենքի կիրառումից եւ իրավիճակի խաղաղ կարգավորման եղանակներ գտնել, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Հաստատում ենք մեր պատրաստակամությունը ցուցաբերելու ցանկացած անհրաժեշտ աջակցություն՝ կողմերի երկխոսության առաջընթացի համար այս եւ նրանց համար ընդունելի այլ ձեւաչափերով։ Այսօր գլխավորը արյունահեղությունը հնարավորինս արագ դադարեցնելն է եւ նոր զոհերից խուսափելը։ Մարդկային կյանքերն անգին են, ուստի չափազանց կարեւոր է բոլոր ջանքերի ներդնումը տարածաշրջանում խաղաղության եւ անդորրի պահպանման համար»,- նշված է Բելառուսի ԱԳՆ հայտարարության մեջ։