Հայաստանը երբեք ռազմական դրություն չի հայտարարել պատերազմի ողջ ընթացքում. սա ես համարում եմ ամենակարեւոր դրսեւորումը պետուիթյան կողմից իրականացված: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Եթե այդպիսի քայլեր արված լինեին 2016 թվականին, կարծում եմ՝ մենք այլ պատկեր կունենայինք»,-ասաց նա:

Քոչարյանը նշեց, որ առավոտյան հաջողություններ ենք արձանագրել Ասկերան-Մարտունի հատվածում. Հակառակորդը տվել է մարդկային կորուստներ, տեխնիկայի կորուստներ. «Հաջողություններ ենք արձանագրել հարավային հատվածում՝ Ջեբրաիլի ուղղությամբ, որտեղ ունեցել էինք դիրքային կորուստներ, բայց այս պահին դիրքային կորուստների խնդիրը չէ: Ճիշտ ռազմավարությունը իրականություն դարձնելն է, որը մենք տեսնում ենք ամեն օրա:

Ամենակարեւորը, մենք տեսնում ենք համահայկական մեծ մոբիլիզացիա, որն իր մեջ ներառում է եւ Սփյուռքը, եւ Հայաստանը. «Հակառակորդը երբ այս գործողություններն անում էր, երւեի լավ չէր պատկերացնում, որ Հայաստանն ունի կերտած հաղթանակներ, որոնց հիշողությունը չի մարել: Ասյտեղ միայն բանակի խնդիրը չէ: Իրենք մեզ ստիպեցին բանակի կարողությունների ավելացման տեմպը ուժեղացնել: Դա միայն մարդկայինը չի, դա որակականն է եւ մենք արդեն երեկ իրականություն դարձավ որակյալ մոբիլիզացիան: Դա այն է, որ երեկ արդեն կամավոր գալիս էին զինկոմիսարիատներներ եւ զորակոչվում էին ցուցակներով արդեն որոշակի մասնագիտություն ստացածները: Այսօր մենք արդեն ունենք կամավոր ռեզերվ, որը գտնվում է ՊԲ հրամանատարության տակ: Սա ամենակարեւոր խնդիրն էր, որ բանակը մարդկային ուժի խզում չունեցավ: Որովհետեւ եթե պատերազմն ուինի տեւական բնույթ, այն պետք է անպայման սնուցվի եւ դա պետք  լինի հասարակությունը: Ժամանակին Վազգեն Սարգսյանին անհրաժեշտ եղան մահապարտներ»,-ասաց ԱԺ պատգամավորը:

Նա նկատեց, որ երեկ Հայաստանի թե իշխանությունը, թե ընդդիմությունը ցուցաբերեցին անկեղծ մոտեցում հայրենիքի եւ նրա անվտանգությանը: «Երեկ պատմական օր էր, եւ դա շատ անկեղծ էր: Այդ որոշումներն այսօր սպասարկվում են, բացի որոշ մի քանի հիվանդացած մունդռիկների, հիմնականում բոլոր լրատվամիջոցները գիտակցել են այս ապհի լրջությունը, այն է՝ հաղթելու ենք ապրելու համար: